ՌԴ ԱԳՆ․ ԱՄՆ ավիահարվածից ՌԴ և ԱՊՀ տասնյակ քաղաքացիներ են տուժել20 փետրվարի 2018 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Վերջերս Սիրիայում մարտական բախման ժամանակ տուժել են ՌԴ և ԱՊՀ երկրների տասնյակ քաղաքացիներ, կան նաև զոհվածներ, սակայն նրանք ՌԴ զինծառայողներ չէին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն: ԶԼՄ-ներում և սոցցանցերում քննարկվում է Սիրիայում միջազգային կոալիցիայի ավիահարվածից զոհված ռուս պայմանագրայինների թիվը, որոնք գործել են մասնավոր կազմակերպության կազմում: Փետրվարի 15-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան առաջին անգամ խոստովանեց ռուս վարձկանների սպանության փաստը Սիրիայում, անվանելով 5 մարդու անուն: «Սիրիայում վերջերս տեղի ունեցած մարտական բախման ժամանակ, որին ՌԴ զինծառայողներ չեն մասնակցել և չեն կիրառվել հաստիքային տեխնիկական միջոցներ, կան զոհված ՌԴ և ԱՊՀ քաղաքացիներ: Այդ մասին արդեն ասվել է: Կան նաև վիրավորներ, նրանց թիվը հասնում է մի քանի տասնյակի: Նրանց աջակցություն է ցուցաբերվել Ռուսաստան վերադառնալու գործում և այժմ, որքան մեզ հայտնի է, նրանք բուժում են անցնում տարբեր բուժհաստատություններում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մասնավոր զինվորական «Վագներ» ըկերությունից ռուս վարձկանը պատմել է, որ Սիրիայի Դեր Զորում միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով փետրվարի 7-ին ՌԴ և Ուկրաինայի 50 քաղաքացի է զոհվել, գրել է «Վեդոմոստին»: Ըստ պարբերականի զրուցակցի, հարվածից անմիջապես հետո հայտնի էր 23 զոհի, իսկ մի քանի օր անց՝ 50 զոհվածի մասին: Վիրավորվել է 70 մարդ: Ընթերցեք նաև. Արյուն և ավազ (վիդեո).Ինչ պատահեց «Վագներ ՄԶԿ»-ին Դեր Զորի մատույցներում Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |