Պիրես. Մխիթարյանը ֆուտբոլի մաեստրո է

Պիրես. Մխիթարյանը ֆուտբոլի մաեստրո է

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլի մաեստրո է, նա սիրում է արարել և իդեալական է «Արսենալի» համար: Այդպիսի գնահատական է տվել հայ ֆուտբոլիստին «Արսենալի» լեգենդ, աշխարհի և Եվրոայի չեմպիոն Ռոբեր Պիրեսը BTSport-ին տված հարցազրույցում:

Ռոբեր Պիրեսը խաղացել է «Արսենալում» 2003/2004 խաղաշրջանում, երբ անգլիական ակումբն անհաղթ էր համարվում, քանի որ ոչ մի պարտություն չէր կրել Պրեմիեր լիգայում: Պիրեսն ընդգրկված է ՖԻՖԱ լավագույն 100 ֆուտբոլիստի ցանկում: Պիրեսն աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է եղել Ֆրանսիայի հավաքականի կազմում:

«Մխիթարյանը մաեստրո է, նա սիրում է արարել, ստեղծել: Նա միշտ ուզում է աջակցել խաղընկերոջը, խաղալ թիմի համար: Նա ձգտում է լավ փոխանցումներ անել և եսասեր չէ: Այդպիսի խաղաոճը շատ հարմար է «Արսենալի» համար, ասել է հայտնի ֆուտբոլիստը:

Հայտնի ֆուտբոլիստը վստահ է, որ Մխիթարյանի անցումն «Արսենալ» լիովին կփոխհատուցի Սանչեսի հեռանալը: «Ես սա ասում եմ ոչ թե այն պատճառով, որ Մխիթարյանը հիմա «Արսենալում» է: Նա ինձ նախկինում էլ էր դուր գալիս, երբ խաղում էր Դորտմունդի թիմի կազմում»,-ասել է Պիրեսը՝ հավելելով, որ Մխիթարյանի խաղաոճը հիանալի համադրվում է «Արսենալի» մարտավարության հետ:

Պիրեսն անդրադարձել է նաև Մխիթարյանի և Օբամեյանգի հարաբերություններին՝ դրանք որակելով «անթերի»: «Օբամեյանգը շատ լավ էր խաղում «Բորուսիայում», նրա գործակցությունը Մխիթարյանի հետ ուղղակի անիրական էր: Կարծում եմ, նույնը կլինի նաև «Արսենալում»,-ասել է աշխարհի չեմպիոնը:

Ընթերցեք նաև. Sports.ru. Մխիթարյան՝ հայ, որն իսկական «բրազիլացի» դարձավ

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---