Sports.ru. Մխիթարյան՝ հայ, որն իսկական «բրազիլացի» դարձավ

Sports.ru. Մխիթարյան՝ հայ, որն իսկական «բրազիլացի» դարձավ

PanARMENIAN.Net - Ռուսական Sports.ru մասնագիտական կայքը ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային կարիերային՝ սկսած 13 տարեկանից:

Հոդվածում ասվում է, որ Հենրիխն իսկական հերոս և գերաստղ է իր երկրում: Նշվում է, որ թեև նրա պատմությունն ավելի նման է Գիգզի պատմությանը, քան Բեյլի, և Մխիթարյանը հազիվ թե զգա, թե ինչ բան է Եվրոյում կան Աշխարհի առաջնությանը խաղալը, սակայն նա թիվ 1-ը կլինի առաջիկա տարիներին, եթե ոչ տասնամյակներին: Պատմությունը սկսվում է Հենրիխի մանկական տարիներից, 90-ականների մասին նրա հիշողություններից: «Մենք գրեթե ջուր չունեինք, իսկ լույսը տալիս էին օրական 2 ժամ»,-հիշում է ֆուտբոլիստը, որը հիմա առնվազն 8 մլն եվրո է վաստակում», ասվում է հոդվածում:

Հեղինակը նշում է, որ 13 տարեկանում Մխիթարյանը հայտնվում է Բրազիլիայում, որտեղ նա անմոռանալի 4 ամիս է անցկացրել և պորտուգալերեն սովորել:

«Եթե Հայաստանում շեշտը դնում էին ֆիզիկական պատրաստության վրա, ապա Բրազիլիայում ավելի շատ գնդակի հետ կոնտակտին: Ուտում, ապրում և մարզվում էին նույն վայրում: Զարմանալի չէ, որ հետո Մխիթարյանը բավականին երկար կապրի «Շախտյորի» բազայում և շատ լավ կզգա իրեն՝ այդ ամենը գործի վրա առավելագույնս կենտրոնանալու նպատակով: Նույնիսկ հիմա Անգլիայում նրան հազվադեպ են տեսնում քաղաքում աղջկա (ընկերուհի ունի թե ոչ հայտնի չէ՝ նրա անձնական կյանքը մեծ գաղտնիք է) կամ ընկերների ուղեկցությամբ, իսկ ակումբների մասին ընդհանրապես խոսելն ավելորդ է»,-ասվում է հոդվածում:

Մխիթարյանի վերելքը սկսվեց «Շախտյորից», ուր նա տեղափոխվեց «Մետալուրգից»: Ինչպես ասվում է հոդվածում, այն ժամանկ քչերն էին հավատում, որ Մխիթարյանն այնքան կաճի, որ հետո նրան միլիոնների դիմաց կվաճառեն: «Ժամանակի հետ Մխիթարյանն այնքան համարձակ սկսեց խաղալ «Շախտյորում», որ նույնիսկ թիմի առաջատարը դարձավ՝ ստվերում թողնելով բրազիլացիներին: Նա արագ գերազանցեց «Շախտյորի» մակարդակն ու պատրաստ էր տրանսֆերի»,-գրում է հեղինակը:

«Անցումը «Բորուսիա» հեշտ չէր՝ ոչ միայն անծանոթ լեզվի, մշակույթի ու մթնոլորտի պատճառով: Առաջին խաղաշրջանն ակումբում խոստումնալից էր: Սակայն, երբ երկրորդ խաղաշրջանում անկում նկատվեց Կլոպի թիմում, Մխիթարյանը սկսեց ինքն իրեն մեղադրել, նույնիսկ տնից չէր ցանկանում դուրս գալ: Սակայն հայտնվեց փրկիչը՝ նոր մարզիչ Տուխելը: Նա լուրջ հայացքով նայեց հայ ֆուտբոլիստին ու ասաց. «Միկի, դու մեծ ֆուտբոլիստ կլինես»: Արդյունքում Մխիթարյանի գոլերի ու գոլային փոխանցումների անհավանական քանակը «Բորուսիայում» բերեցին նրան «Մանչեսթեր Յունայթեդ»՝ ակումբ, որի մասին նախկինում Հենրիխը միայն երազել կարող էր: «Տուխելն ինձ աստղ դարձրեց»,-երախտագիտությամբ ասում է Մխիթարյանը»,-գրում է Sports.ru-ն:

Նշվում է, որ ՄՅՈւ-ում, սակայն, չդասավորվեցին Մխիթարյանի հարաբերությունները գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: «Պոեզիա ստեղծողից Մոուրինյոն չոր ինտենսիվություն, վազք ու աշխատանք էր պահանջում: Հատկապես սարսափելի էին ձախ եզրում ֆուտբոլիստին օգտագործելու մարզչի փորձերը: Մխիթարյանն ամեն ինչ արեց՝ նույնիսկ հասցրեց գոլային փոխանցումների ռեկորդ սահմանել ԱՊԼ-ում խաղաշրջանի մեկնարկին և կարիճի հիասքանչ գոլ խփել,... բայց խաղը չէր ստացվում»,-գրում է հեղինակը:

Սակայն, ինչպես ասվում է հոդվածում, «Արսենալ» տեղափոխվելով Մխիթարյանը կարող է շատ բան շահել՝ ավելի հարմարավետ սխեմա ստանալով Վենգերի մոտ, ավելի ստեղծագործ մարզիչ ունենալով: «Ակումբն ու ֆուտբոլիստը նման են: Մխիթարյանն էլ միայն հարմար պահի է սպասում ոտքի կանգնելու և հոռետեսների վրա ծիծաղելու համար: Հիմա, կարծես, իդեալական պահ է: Ակումբն ավելի նման է «Շախտյորին» և «Բորուսիային», որտեղ Մխիթարյանը զգում էր հարձակողական սամբայի բրազիլական հրճվանքը: Երկրպագուները կերգեն նրա պատվին, տրանսֆերի գումարի չի ճնշի, իսկ շուրջն ամեն ինչ նպաստավոր կլինի և կներվի այն, ինչը չեն ներում մի ակումբում, որն արդեն 5-րդ խաղաշրջանն անընդմեջ չի կարողանում հաղթել Անգլիայի առաջնությունում և չափից շատ բարդույթավորվում է դրանից»,-եզրափակում է հոդվածի հեղինակը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---