Երևանի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի ավան կտեղակայվի

Երևանի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի ավան կտեղակայվի

PanARMENIAN.Net - Երևանի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի ավան կտեղեկայվի:ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը ՀՀ-ում հավատարմագրված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, ասոցացված և դիտորդ պետությունների դեսպանների հետ հանդիպմանը:

Նալբանդյանը դեսպաններին տեղեկացրել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, կանոնադրական մյուս մարմինների նիստերի և հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին: Դեսպաններին ներկայացվել են գագաթնաժողովի կարգախոսը՝ «Ապրել միասին», երևանյան գագաթնաժողովին ընդունվելիք նույնանուն պակտի մշակման գործընթացը։

Հանդիպման օրակարգում էր նաև Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովի շրջանակում նախատեսվող Տնտեսական ֆորումի կազմակերպումը:

2017-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ 2018-ին մոտ 50 պետության ղեկավար կմասնակցի Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին: Հիշյալ միջոցառումների նախապատրաստման և անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով ավելի վաղ Հանրապետության նախագահի հրամանագրերով ստեղծվել են հանձնաժողովներ, հաստատվել են դրանց անհատական կազմերը, և հանձնաժողովներին տրվել են հանձնարարականներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---