Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալ»-«Ուոթֆորդ» հանդիպման լավագույն խաղացող (վիդեո)

Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալ»-«Ուոթֆորդ» հանդիպման լավագույն խաղացող

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալ»-«Ուոթֆորդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Մարտի 11-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» տնային խաղում 3-0 հաշվով հաղթել էր «Ուոթֆորդին»: 59-րդ րոպեին` Մխիթարյանի փոխացնումից հետո, Պիեր Էմերիկ Օբամեյանգը կրկնապատկել է հաշիվը: 77-րդ րոպեին Մխիթարյանը դարձրել է հաշիվը 3-0:

Football Today TV-ին տված հարցազրույցում հայ կիսապաշտպանն ասել է, որ «զինագործները» խաղում են իրենց երկրպագուների համար:

«Մենք մշտապես խաղում ենք նրանց համար, ովքեր գալիս և իրապես աջակցում են մեզ, այլ ոչ թե մարզադաշտ են գալիս միայն այն ժամանակ, երբ մենք հաղթում ենք», - ասել է Մխիթարյանը՝ շնորհակալություն հայտնելով ակումբի երկրպագուներին:

Photo. Getty Images
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---