12 մարտի 2018 - 13:59 AMT
Քոչարյանի գրասենյակ․ Փաշինյանը Մարտի 1-ի գլխավոր սադրիչն էր

Մարտի 1-ի գլխավոր սադրիչ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում լսումներ էր կազմակերպել: Այդպիսի հայտարարություն է արել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 2rd.am կայքին՝ անդրադառնալով Քոչարյանին Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչելու վերաբերյալ Փաշինյանի նախաձեռնությանը:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործի առնչությամբ գրություն էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ առաջարկելով հարցաքննության կանչել երկրորդ նախագահին:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչով է պայմանավորված Փաշինյանի այդ նախաձեռնությունը՝ Սողոմոնյանն ասել է. «Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչն Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»:

Ընթերցեք նաև. Փաշինյան. Ռոբերտ Քոչարյանը փորձում է շեղվել թեմայից