Փաշինյան. Որտեղի՞ց Քոչարյանին Մարտի 1-ին ոստիկանների վրա կրակողների մասին տեղեկությունը12 մարտի 2018 - 17:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձում է շեղվել բուն թեմայից, մինչդեռ նա պետք է հստակ պատասխանի կոնկրետ հարցի՝ որտեղի՞ց իրեն այն տեղեկությունը, թե «Մարտի 1»-ին ցուցարարները դուրս էին գալիս մեքենայի հետևից, կրակում զինվորների վրա, ապա թաքնվում»: Այդ մասին հայտարարել է ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությանը, որի համաձայն Փաշինյանն է Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 2rd.am կայքին, անդրադառնալով Քոչարյանին Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչելու վերաբերյալ Փաշինյանի նախաձեռնությանը, հայտարարել է, որ Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Նիկոլ Փաշինյանն է: «Բոլոր հարցերի կոնտեքստում այս հարցը չպետք է մոռանանք: Սա Ռոբերտ Քոչարյանի հարցն է», - ասել է Փաշինյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Իմ կարծիքով՝ այս մեկնաբանության բուն նպատակն այն է, որ փոխանակ մենք քննարկենք, թե ովքեր էին Մարտի 1-ին մեքենայի հետևից դուրս գալիս, կրակում և թաքնվում, քննարկենք բաներ, որոնք բազմիցս քննարկված են: Մարտի 1-ի իմ դերակատարումը եղել է հրապարակային, տասնյակ հազարավոր մարդկանց աչքի առաջ: Նույնիսկ իմ հեռախոսազանգերը գաղտնալսված և հրապարակված են», - նշել է նա: Անդրադառնալով այն դիտարկմանը, թե Քոչարյանին դուր չի եկել, որ Մարտի 1-ի թեմայով խորհրդարանական լսումներ են կազմակերպվել՝ Փաշինյանն արձագանքել է. «Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մոտակա ու հեռակա ապագայում դեռ այնքան բան դուր չի գա, բայց ես ասում եմ՝ մենք այս թեմայից չենք շեղվելու»: «Եթե որևէ մեկն ուզում է բացահայտել «Մարտի 1»-ի սպանություններն, ուրեմն պետք է Քոչարյանին տա այդ շատ կարևոր և պրիմիտիվ հարցը»,-հավելել է նա։ «Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչն Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»,-ասել էր Վիկտոր Սողոմոնյանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |