ԱՆ-ն մտադիր է խթանել «Արմենիկումի» արտադրությունն ու սպառումը

ԱՆ-ն մտադիր է խթանել «Արմենիկումի» արտադրությունն ու սպառումը

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարությունը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Արմենիկումի» արտադրությունն ու սպառումը խթանելու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախարարությունում միտված են նպաստել «Արմենիկումի» համաշխարհային ճանաչմանը:

Խմբում ընդգրկված են առողջապահության նախարարության և ոլորտի առաջատար մասնագետները, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության և «Արմենիկում» կենտրոնի ներկայացուցիչները:

Ավելի վաղ, Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում քննարկել էին «Արմենիկում» կլինիկական կենտրոնի հետագա ճակատագրի, «Արմենիկում» դեղամիջոցի հեռանկարների և ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնին տրվող պետական ֆինանսավորման դադարեցման և կենտրոնի հնարավոր փակման հարցերը:

«Արմենիկումի» ստեղծման մասին հայտնի դարձավ 1998 թ., իսկ գրանցվեց Հայաստանում 1999թ-ից։ Անցկացվել են անհրաժեշտ նախակլինիկական և կլինիկական փորձարկումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտերկրում, մասնավորապես Ռուսաստանում։ Մինչև օրս դեղամիջոցը կիրառվում է բազմաթիվ վարակիչ հիվանդություններով, իմունային համակարգի ախտահարումներով, ինչպես նաև ՄԻԱՎ վարակով տառապող հիվանդների բուժման համար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---