WhoScored. Մխիթարյանը՝ «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստ17 մարտի 2018 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «զինագործների» լավագույն խաղացող է ճանաչվել: WhoScored ֆուտբոլային վիճակագրական պորտալի համաձայն՝ 29-ամյա հայ ֆուտբոլիստն իր արդյունքներով գերազանցել է լոնդոնյան ակումբի նախկին հարձակվող, վերջերս «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Ալեքսիս Սանչեսին: Մխիթարյանը գլխավորում է «Արսենալի» ֆուտբոլիստների ցանկը 7,51 միավորով: Մինչդեռ, The Daily Cannon-ի փոխանցմամբ, Սանչեսն ակումբում ուներ 7,33 միավոր. այժմ ՄՅՈւ-ում չիլիացի հարձակվողն ունի 7,45 միավոր: «Վիճակագրությունն արտացոլում է այն, ինչ մեզնից շատերը տեսնում են խաղադաշտում: Մխիթարյանն այժմ վերագտնում է իր ոճը՝ ՄՅՈւ-ում դժվարություններից հետո», - նշում է աղբյուրը: Ավելի վաղ, Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ասել էր, որ իր համար անակնկալ չէր այն, որ Հենրիխ Մխիթարյանն արագ հարմարվեց իր նոր ակումբին: «Այո, նա մերվում է շատ արագ: Կարծում ենք, սա այն ոճն է, որը սազում է նրան: Նա շատ լավ է ընդունվել և լավ է հարմարվել»,- ասել է ֆրանսիացի մարզիչը: Photo. Arsenal's Tweeter Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |