Ալիևը կրկին ասել է, թե «ՀՀ տարածքի մեծ մասն Ադրբեջանի պատմական հողն է»19 մարտի 2018 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է այն մասին, թե ներկայիս Հայաստանի տարածքի մեծ մասը «պատմական ադրբեջանական հողեր են»: Այդ մասին նա ասել է Նովրուզի տոնակատարության կապակցությամբ իր ելույթում: Նա հավելել է, թե բազում գրքեր ու քարտեզներ կան, որոնք ապացուցում են դա: Նա նշել է նաև, թե պատմական գրքերում ասվում է, որ XIX դարի սկզբում Երևանի խանության բնակչության մեծամասնությունը, իսկ «ավելի հստակ՝ 80 տոկոսը, ադրբեջանցիներ են եղել», գրում է Haqqin.az-ը: «Դա պատմական իրողություն է: Թող իմանան նրանք, ովքեր չգիտեն այդ մասին, և գլխավորը՝ թող իմանա Ադրբեջանի երիտասարդությունը: Իմանա, որ ներկայիս Հայաստանի տարածքի մեծ մասը Ադրբեջանի պատմական հողերն են»,-ասել է Ալիևը: 2018-ի փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնալից ելույթ է ունեցել, այս անգամ «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում, որտեղ հայտարարել է, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են»: «Եվ ադրբեջանցիները պետք է վերադառնան այդ հողեր: Դա է մեր քաղաքական և ռազմավարական նպատակը և մենք պետք է փուլ առ փուլ մոտենանք այդ նպատակին»,-ասել է Ալիևը: Հայաստանում ռասիստական որակեցին Ալիևի հայտարարությունները: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարեց.«Ընդամնեը 100 տարի առաջ աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնված Ադրբեջանի տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ նորություն չեն. Բաքվի ռեժիմի տարբեր ներկայացուցիչներ բազմիցս են հնչեցրել նման հայտարարություններ»: Այս անգամ Ալիևի այդ հայտարարությունն աննկատ չմնաց նաև միջազգային հանրության կողմից և քննադատության արժանացավ: Ադրբեջանում հիստերիկ արձագանք են ստացել հայտնի ռուս լրագրող, թղթակից և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Նևզորովի խոսքերև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասին, որին նա «վտանգավոր խելագար» էր անվանել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |