Փարիզը քննադատել է Ալիևի հայտարարությունը «Երևան վերադառնալու» մասին

Փարիզը քննադատել է Ալիևի հայտարարությունը «Երևան վերադառնալու» մասին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանը «Երևան և Զանգեզուր վերադառնալու մասին»: Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել զերծ մնալ բոլոր հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնալից ելույթ է ունեցել, այս անգամ «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում, որտեղ հայտարարել է, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են»: «Եվ ադրբեջանցիները պետք է վերադառնան այդ հողեր: Դա է մեր քաղաքական և ռազմավարական նպատակը և մենք պետք է փուլ առ փուլ մոտենանք այդ նպատակին»,-ասել է Ալիևը:

ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Ֆրանսիան, հավատարիմ մնալով իր դիրքորոշմանը, կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը բանակցությունների միջոցով:

Անդրադառնալով Ֆրանսիայի դիրքորոշմանը նման հայտարարությունների վերաբերյալ, որոնք ոչ միայն հակասում են ԵԱՀԿ ՄԽ սկզբունքներին, այլև սպառնում են Հայաստանի գոյությանը՝ այդ երկրի ԱԳՆ-ն հայտարարել է. «Ֆրանսիան կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին ազնվորեն աշխատել հակամարտությունը բանակցությունների միջոցով կարգավորելու ուղղությամբ, մասնավորապես, զերծ մնալ բոլոր հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---