Նոր Նորքի զինկոմի տեղակալը կալանավորվել է $3000 կաշառք վերցնելու կասկածանքով19 մարտի 2018 - 20:20 AMT PanARMENIAN.Net - Առանձնապես խոշոր չափի կաշառք տալուն և ստանալուն օժանդակելու համար կասկածանքով կալանավորվել է Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Հ.Մադաթյանը: Քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ, Մադաթյանը 2017 թվականիn ՀՀ ՊՆ N զորամասի դասակի նախկին հրամանատար, ավագ լեյտենանտին խորհուրդներ է տվել ծառայությունը շարունակել իր բնակավայրին մոտ ու համոզելու միջոցով դրդել առանձնապես խոշոր չափի՝ $3000 կաշառք տալ ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձին` նրան ՊՆ Ամասիայի զինվորական կոմիսարի տեղակալի թափուր պաշտոնին նշանակելու համար: Գումարը ստանալուց հետո նա օժանդակել է ավագ լեյտենանտի նշանակմանը։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու կաշառքի դիմաց ավագ լեյտենանտի նոր պաշտոնի նշանակմանը հնարավոր առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունը: Մարտի 17-ին հայտնի էր դարձել 30 մլն դրամ «օտկատներ» վերցրած ՀՀ ՊՆ վարչության պետի տեղակալի ձերբակալության մասին։ Մարտի 5-ին 2 բարձրաստիճան սպա՝ ՊՆ կենտրոնական դեղաբազայի հրամանատարի տեղակալն ու պահեստապետը ձերբակալվել էին 45 մլն դրամի հասնող յուրացման կասկածանքով։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |