ՀՀ ՊՆ զորամասից յուրացվել է մոտ 45 մլն դրամի ապրանքատեսակ. 2 անձ կալանավորվել է

ՀՀ ՊՆ  զորամասից յուրացվել է մոտ 45 մլն դրամի ապրանքատեսակ. 2 անձ կալանավորվել է

PanARMENIAN.Net - Բացահայտվել է ՀՀ ՊՆ N զորամասից առանձնապես խոշոր չափերով՝ 45 մլն դրամի յուրացման դեպք, պարզվել է մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի հրամանատարի տեղակալին և պահեստապետին: Դա իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ N զորամասի ընթացիկ բավարարման և երկարատև պահպանման բաժնի բժշկական սարքավորումների և տեխնիկայի բաժնից կատարվել են հափշտակություններ։ Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հափշտակությունների եղանակը, դրանց կատարմանն անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, հստակեցվել նրանց դերակատարությունը, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Նախնական տվյալներով՝ ՊՆ N զորամասի պահեստից հափշտակությունները կատարվել են 2015-2017 թվականներին։ Մասնավորապես՝ պաշտոնական փաստաթղթերում կեղծիքներ մտցնելու եղանակով հափշտակվել է ավելի քան 45 մլն դրամի բժշկական ապրանքատեսականի, դրանց թվում՝ «Հարմոնիկ ուլտրաձայնային էլեկտրադանակի ծայրադիր», «Կավա ֆիլտր» և «Թանզիվ բժշկական» անվանումներով նյութական միջոցներ։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ հրամանատարի տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 375-րդհոդվածի 3-րդ մասով, իսկ պահեստապետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 38-375-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանմանմիջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ ևբազմակողմանի քննությունն ապահովելու, հնարավոր այլ չարաշահումները, դրանց կատարմանն այլ անձանցհնարավոր առնչությունը պարզելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---