Վարչապետ․ Մի քանի երկրի հետ վիզային ռեժիմի թուլացումն ուշացնում ենք22 մարտի 2018 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Մի քանի երկիր կա, որոնց հետ վիզային ռեժիմը թուլացնելը որևէ վտանգ կամ խնդիր չի առաջացնի: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի այն դիտարկմանը, որ Եվրամիությունից ՀՀ-ն ծանուցում է ստացել, որ 2017- նոյեմբերին ստորագրված համաձայնագրի որոշ դրույթներ արդեն կարող են ուժի մեջ մտնել: Այս համատեքստում վարչապետը փոխարտգործնախարարից հետաքրքրվեց` արդյոք արտգործնախարարությունն առանձնացրել է այն երկրների ցանկը, որոնց հետ հնարավոր է թուլացնել վիզային ռեժիմը, հայտնում է Aysor.am-ը: Կարեն Կարապետյանը հարց է ուղղել` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանին` արդյոք կոմիտեն, ելնելով իր գործունեության բնույթից, ներկայացրել է ԱԳՆ այն երկրների ցանկը, որոնց հետ իրենք կցանկանային ավելի դյուրին վիզային ռեժիմ ունենալ: «Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք ԱԳՆ-ի հետ: Եվ ամեն ամիս կամ տարի տալիս ենք այն երկրների ցանկը, որոնց հետ ուզում ենք հեշտացնել վիզային ռեժիմը»,- ասել է Զարմինե Զեյթունցյանը: Նրա խոսքերը հաստատել է նաև Շավարշ Քոչարյանը` նշելով, որ աշխատանքները տարվում են: «Մի քանի երկիր կա, որոնց հետ վիզային ռեժիմը թուլացնելը որևէ վտանգ կամ խնդիր չի առաջացնի, բայց ուշացնում ենք», - ամփոփել է վարչապետը: Կառավարությունը մարտի 22-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |