Հավակնորդների մրցաշար. Արոնյանը ոչ ոքի է խաղացել Գրիշչուկի հետ

Հավակնորդների մրցաշար. Արոնյանը ոչ ոքի է խաղացել Գրիշչուկի հետ

PanARMENIAN.Net - Հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում հայաստանցի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել ռուսաստանցիԳրիշչուկի հետ:

ՌԴ-ն ներկայացնող Սերգեյ Կարյակինը, որը խաղում էր մինչ այդ մրցաշարի միանձնյա առաջատար Ֆաբիանո Կարուանայի դեմ, առավելության է հասել վերջինիս նկատմամբ և հավասարեցրել հաշիվը։ Այժմ նրանք 7 միավորով կիսում են 1-2-րդ տեղերը։

Հաղթանակ է տարել նաև Դինգը՝ Մամեդյարովի նկատմամբ։ Դինգը Գրիշչուկի հետ միասին 6․5 միավորով կիսում են 3-5-րդ տեղերը։ Կրամնիկ-Սո զույգը կիսել է միավորը, հայտնում է chess.am-ը։

Մարտի 26-ին, հավակնորդների մրցաշարում տեղի է ունենալու նախավերջին տուրը, որի զույգերն այսպիսին են՝ Մամեդյարով-Գրիշչուկ, Դինգ-Կրամնիկ, Սո-Կարյակին, Կարուանա-Արոնյան:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Լևոն Արոնյանը դուրս է մնացել աշխարհի ուժեղագույն շախմատիստների 10-յակից: Նա նահանջել է 6 կետով և այժմ զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:Արոնյանը 21.2 վարկանիշային միավոր է կորցրել և այժմ ունի 2772.8 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---