Արոնյանը դուրս է մնացել աշխարհի ուժեղագույն շախմատիստների 10-յակից

Արոնյանը դուրս է մնացել աշխարհի ուժեղագույն շախմատիստների 10-յակից

PanARMENIAN.Net - Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը դուրս է մնացել աշխարհի ուժեղագույն շախմատիստների 10-յակից: Նա նահանջել է 6 կետով և այժմ զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:

Արոնյանը 21.2 վարկանիշային միավոր է կորցրել և այժմ ունի 2772.8 միավոր, վարկանիշը հրապարակել է 2700chess.com-ը:

Տանյակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, երկրորդ հորիզոնականում է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը:

Արոնյանը շատ անհաջող է հանդես գալիս Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարում, որի հաղթողը Մագնուս Կարլսենի հետ պայքարելու է աշխարհի չեմպիոնի կոչման համար: Մրցաշարի 11-րդ տուրից հետո նա վերջին տեղում է 3.5 միավորով:

Հավակնորդների մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ երկու շրջանով` տասնչորս խաղափուլով: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ` նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում: Մրցաշարի կազմակերպիչներն են Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) և նրա կոմերցիոն գործընկեր «Ուորլդ Չես» կազմակերպությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---