Երևանցիները ծաղիկներ են դնում ՌԴ դեսպանատան մոտ ի հիշատակ Կեմերովոյի զոհերի

Երևանցիները ծաղիկներ են դնում ՌԴ դեսպանատան մոտ ի հիշատակ Կեմերովոյի զոհերի

PanARMENIAN.Net - Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ մարդրիկ ծաղիկներ և խաղալիքներ են դնում ի հիշատակ Ռուսաստանի Կեմերովո քաղաքում մեծ հրդեհից զոհված մարդկանց:

Ըստ վերջին տվյալների, Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առևտրի և զվարճանքների կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհերի թիվը 64-ն է, նրանցից 41-ը երեխա է:

Մարտի 28-ը Ռուսաստանում սգո օր է հայտարարված:

Կեմերովոյի կենտրոնում ինքնաբուխ հանրահավաք է ի հիշատակ մարտի 25-ին «Ձմեռային բալենի» առևտրի և զվարճանքների կենտրոնում տեղի ունեցած մեծ հրդեհում զոհվածների:

Մարտի 25 -ին Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 64 մարդ: Դեպքի առնչությամբ հարցաքննվել է 4 մարդ՝ այդ թվում նաև առևտրի կենտրոնի վարձակալ ընկերության ղեկավարը, որի տարածքում է գտնվել կրակի օջախը:ՌԴ Քննչական կոմիտեն քննում է Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով 5-րդ կասկածյալին ձերբակալելու հարցը:Քննության ընթացքում պարզվել է, որ պահնորդական ծառայության աշխատակիցը, ստանալով հրեդհ բռնկվելու մասին ազդանշանը, անջատել է ազդարարման համակարգը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---