Կեմերովոյում բազմահազարանոց հանրահավաք է. Պահանջում են ՌԴ կառավարության հրաժարականը

Կեմերովոյում բազմահազարանոց հանրահավաք է. Պահանջում են ՌԴ կառավարության հրաժարականը

PanARMENIAN.Net - Կեմերովոյի կենտրոնում տարերային հանրահավաք է ի հիշատակ մարտի 25-ին «Ձմեռային բալենի» առևտրի և զվարճանքների կենտրոնում տեղի ունեցած մեծ հրդեհում զոհվածների, որոնց թիվը հասնում է 64:

Տեղական ԶԼՄ-ները, մասնավորապես «Տայգա.ինֆո»-ն, հայտնում է, որ մարտի 27-ի հանրահավաքին մասնակցում է մոտ 4000 մարդ, որոշ այլ լրատվականներ՝ 300 մարդ: Ըստ «Կոմերսանտ-Սիբիրի», 500 մարդ:

Քաղաքացիները պատմում են իրենց անձնական պատմությունները և հայտնում են, թե ինչպես թույլ չէին տալիս իրենց փրկել իրենց սեփական երեխաներին: Հավաքվածները պահանջում են, որ իրենց մոտ գա Կեմերովոյի շրջանի նահանգապետ Աման Տուլեևը, ինչպես նաև առավոտյան Կեմերովո ժամանած ՌԴ նախագահ Վլադիմրր Պուտինը:

Նրանք նաև կոչ են անում ճշմարտությունն ասել մարտի 25-ին կատարվածի մասին, քանի որ համացանցում լուրեր են շրջանառվում, որ զոհվածներն ավելի շատ են, գրում է Deutsche Welle-ն:

Մարդկանց մոտ դուրս է եկել Կեմերովոյի շրջանի նահանգապետ Սերգեյ Ցիվիլյովը, որն առաջարկել է ակտիվիստներին զննել դիահերձարանները: Ըստ «Վաշ գորոդ» պարբերականի, ակտիվիստները հանրահավաքում տվյալներ են հավաքում զոհվածների մասին այնտեղ ներկա հարազատներից և արդեն 67 զոհի անուն են գրանցել:

Մարտի 26-ին երեկոյան սոցցանցերում լուրեր էին շրջանառվում, որ հանրահավաքի մասնակիցներին ցրելու են ամենակոշտ միջոցներով:

Մարտի 25 -ին Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 64 մարդ: Դեպքի առնչությամբ հարցաքննվել է 4 մարդ՝ այդ թվում նաև առևտրի կենտրոնի վարձակալ ընկերության ղեկավարը, որի տարածքում է գտնվել կրակի օջախը:ՌԴ Քննչական կոմիտեն քննում է Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով 5-րդ կասկածյալին ձերբակալելու հարցը:Քննության ընթացքում պարզվել է, որ պահնորդական ծառայության աշխատակիցը, ստանալով հրեդհ բռնկվելու մասին ազդանշանը, անջատել է ազդարարման համակարգը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---