Անդրե Աղասին այլևս չի մարզի Նովակ Ջոկովիչին

Անդրե Աղասին այլևս չի մարզի Նովակ Ջոկովիչին

PanARMENIAN.Net - Թենիսի Մեծ սաղավարտի մրցաշարերի 8-ակի հաղթող, հայկական ծագում ունեցող ամերիկացի թենիսիստ Անդրե Աղասին այլևս չի մարզի աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին:

Աղասին սերբ թենիսիստի մարզիչն էր 2017-ի մայիսից:

Ըստ աղբյուրի, պատճառն անձնական տարաձայնություններն են, հայտնում է ՌԻԱ Նովոստին ESPN-ի վրա հղումով:

«Լավագույն մտադրություններով փորձել եմ օգնել Նովակին, սակայն, մենք չափազանց հաճախ էինք հասկանում, որ տարաձայնություններ ունենք: Ամենայն լավագույնն եմ մաղթում նրան հետագայում»,-ասել է 47-ամյա Աղասին:

Աղասիի հետ աշխատանքի ընթացքում Ջոկովիչը, որը 68 տիտղոս ունի ATP մենախաղում, միայն մեկ մրցանակ է նվաճել 2017-ի հունիսին՝ բրիտանական Իսթբուրնի մրցաշարում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ֆեդերերը գերազանցել է Աղասիի ռեկորդն ու դարձել աշխարհի ամենատարեց առաջին ռակետը: 36-ամյա թենիսիստը գերազանցել է Աղասիին, որը առաջին ռակետ է եղել 33 տարեկանում և 133 օր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---