«Վիզամետրիկը» ՀՀ քաղաքացիներին շենգենյան վիզա չի տրամադրի![]() 5 ապրիլի 2018 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում տեղակայված «ՎիզաՄետրիկ» ընկերությունը շենգենյան վիզայի տրամադրման ծառայություններ չի մատուցի ՀՀ քաղաքացիներին: Դիմումների ընդունումը կշարունակի իրականացնել Գերմանիայի դեսպանության վիզաների բաժինը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը: «2018 թվականի ապրիլի 3-ից շենգենյան վիզայի համար դիմումների ընդունումը տեխնիկական պատճառներից ելնելով չի կարող իրականացվել «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից», - նշված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ պայմանավորվածությունների ամրագրումը կլինի սեփական առցանց հերթագրման համակարգում։ Արդարադատության նախարարությունն ուղեփակել էր ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը, այն է՝ կասեցրել է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ համակարգելու կամ փոխանցելու կամ օգտագործելու հնարավորությունը՝ մինչև ստուգման գործողությունների ավարտը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2018-ի ապրիլի 3-ից Հայաստանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար շենգենյան վիզայի դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանատունը, այլ «ՎիզաՄետրիկը», որը ռուս-թուրքական կոնսորցիում է: ![]() ![]() Եթե նախկինում տնտեսվարողին ժամանակ էր տրվում՝ թերությունները վերացնելու համար, ապա հիմա տնտեսվարողն այդ հնարավորությունը պարզապես չունի
Ազատյանը շեշտել է, որ ծնողները կասկածներ ունեն` Արգիշտի Քյարամյանը հրաման է ստացել գործընթացը դադարեցնել ԿԽՄԿ-ն Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 34 հիվանդ Նա հավաստիացրել է, որ հնարավոր ամեն ինչ արվում է ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |