Թրամփ. «Պատրաստվիր, Ռուսաստան, հրթիռները գալու են»

Թրամփ. «Պատրաստվիր, Ռուսաստան, հրթիռները գալու են»

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է առաջիկայում Սիրիային հրթիռային հարված հասցնելու մասին: Նա արձագանքել է ռուս պաշտոնյաների այն հայտարարություններին, որ Մոսկվան պատրաստ է խոցել Սիրիայի ուղղությամբ արձակված հրթիռները: Այդ մասին նախագահը գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում:

Արևմուտքը մեղադրում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերին Դամասկոսի մերձակա Դումա քաղաքում խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք օգտագործելու մեջ: Ըստ իրավապաշտպանների, ապրիլի 7-ին սիրիական ուղղաթիռները զարինով և քլորով ռումբեր են նետել քաղաքի վրա, որի հետևանքով 40-70 մարդ է զոհվել:

«Ռուսաստանը խոստանում է խոցել Սիրիայի ուղղությամբ արձակված բոլոր հրթիռները: Պատրաստվի՛ր, Ռուսաստան, դրանք գալու են: Դրանք լավ են, նոր և «խելացի»: Պետք չէ աջակցել կենդանուն, որը գազով սպանում է իր քաղաքացիներին և հաճույք ստանում դրանից»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով ենթադրյալ քիմիական գրոհի մասին, մեղադրել էր ՌԴ-ին ու Իրանին Ասադին աջակցելու համար, ինչպես նաև խոստացել էր 48 ժամվա ընթացքում հայտարարել ԱՄՆ պատասխան միջոցների մասին:

Ապրիլի 11-ի առավոտյան Լիբանանում ՌԴ դեսպան Ալեքսանդր Զասիպկինը լիբանանյան Ալ Մահար հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում խոցելու բոլոր հրթիռներն ու կրակակետերը Սիրիայի դեմ ԱՄՆ ագրեսիայի դեպքում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---