Բուֆոն. «Մրցավարի կրծքում սրտի փոխարեն աղբաման է»12 ապրիլի 2018 - 14:40 AMT PanARMENIAN.Net - «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խստորեն քննադատել է մրցավար Մայքլ Օլիվերին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Ռեալի» հետ խաղից հետո: «Քո կրծքում, երեևի, ոչ թե սիրտ է, այլ աղբաման»,-ասել է նա: «Յուվենտուսը» 3:0 հաղթում էր «Ռեալին», սակայն սեփական դարպասին 11-մետրանոց ստացավ խաղի վերջին րոպեին և դուրս մնաց հետագա մրցակցությունից 2 հանդիպման արդյունքներով: Անգլիացի մրցավարը 11-մետրանոցը նշանակել է լրացուցիչ ժամանակում, իսկ իրացրել է Քրիշտիանու Ռոնալդուն: «Դա նույնիսկ 10 %-ով 11-մետրանոց չէր: Ես գիտեմ, որ մրցավարը տեսել էր, որ կասկածելի պահ է: Կասկածելի պահ 93-րդ րոպեին, երբ առաջին խաղակեսում մենք ակնհայտ 11-մետրանոց ունեինք, չի կարելի 11-մետրանոց նշանակել այդ պահին: Թիմն ամբողջ ուժերն էր տվել, իսկ մեկ անձը կարող է վերցնել ու խափանել անհավանական վերադարձի երազանքը կասկածելի դրվագով»,-ասել է Բուֆոնը,-գրում է sports.ru-ն: «Եթե այդպիսի ստադիոնում մարզադաշտ դուրս գալու արիություն չունես, ավելի լավ է տրիբունայում նստես կնոջ ու երեխաների հետ, Sprite խմես և չիփս ուտես: Չի կարելի խափանել թիմի երազանքը»,-ասել է նա: Նա նաև հավելել է, որ «Ռեալն» արժանի է առաջ գնալու երկու խաղի հանրագումարով: «Ինձ համար պատիվ էր այդ թիմի հետ խաղալ, սակայն օբյեկտիվորեն մենք առնվազն լրացուցիչ ժամանակի էինք արժանի»,-ասել է Բուֆոնը: Իտալական «Յուվենտուսի»նախագահ Անդրեա Անյելին ՉԼ քառորդ եզրափակչում երկու հանդիպման արդյունքում «Ռեալից» կրած պարտությունից հետո հայտարարել է, որ պահանջելու է, որ Չեմպիոնների լիգայի խաղերում տեսակրկնությունների համակարգ ներդրվի: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |