«Յուվենտուսի» նախագահը տեսակրկնություններ է պահանջում ՉԼ-ում![]() 12 ապրիլի 2018 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Իտալական «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին ՉԼ քառորդ եզրափակչում երկու հանդիպման արդյունքում «Ռեալից» կրած պարտությունից հետո հայտարարել է, որ պահանջելու է, որ Չեմպիոնների լիգայի խաղերում տեսակրկնությունների համակարգ ներդրվի: «Կան լիգաներ, որտեղ արդեն գործում է VAR համակարգը, բայց ՉԼ-ում դեռ ոչ: Ես պահանջում եմ, որ դա փոխվի: Բազում վիճահարույց պահեր կան: Դա մրցավարների կոմիտեի ղեկավարի խնդիրն է: Նա պետք է փոխվի 5 տարին մեկ»,-մեջբերել է Անյելիին Տանկրեդի Պալմերին, հայտնում է Eurosport-ը: «Յուվենտուսը» 3:0 հաղթում էր «Ռեալին», սակայն սեփական դարպասին 11-մետրանոց ստացավ խաղի վերջին րոպեին և դուրս մնաց հետագա մրցակցությունից 2 հանդիպման արդյունքներով: Տեսակրկնությունների համակարգը կգործի Ռուսաստանում կայանալիք ԱԱ-2018-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |