ԵԱՀԿ. Քվեարկությունը բացասական էր Ադրբեջանի 12% ընտրատեղամասում՝ դա մեծ թիվ է13 ապրիլի 2018 - 11:06 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները հայտարարել են, որ Ադրբեջանի նախագահի ընտրությունների ժամանակ մի շարք ընտրատեղամասերում իրենց խանգարել են աշխատել: Ադրբեջանում ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրություններում քվեների 86%-ը հավաքել է երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևը: Այդ մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: «Քվեարկությունը բացասական գնահտական է ստացել ընտրատեղամասերի 12%-ում, որը շատ մեծ թիվ է...Որոշ տեղամասերում մեր դիտորդներին խանգարել են աշխատել»,-մամուլի ասուլիսում հայտարարել է դիտորդական առաքելության ղեկավար Կորիեն Յոնիկերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում լրագրողներն ընդհատել են ԵԱՀԿ դիտորդների նախագահական ընտրություններին նվիրված մամուլի ասուլիսը: Դիտորդներն ընդհատել են մամուլի ասուլիսը, սակայն, մի քանի րոպե անց վերադարձել են և շարունակել: ԵԱՀԿ դիտորդների հատուկ համակարգող Նիլզա դե Սենան հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ընտրություններն անցել են իրավունքների և ազատությունների սահմանափակման և անբավարար մրցակցության պայմաններում: Ընտրություններին մասնակցում էր 8 թեկնածու, սակայն գործող նախագահ Իլհամ Ալիևի ընտրությունը համարվում էր կանխորոշված: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ թեկնածուներից մեկը քվեարկել է Ալիևի օգտին:Ընդդիմության հիմնական ուժերը բոյկոտել են ընտրությունները:Ընտրություններին մասնակցելուց հրաժարված ընդդիմությունը կարծում է, որ տեղափոխելով ընտրությունների ժամկետը, նախագահը ժամանակ չի թողել իր մրցակիցներին քարոզչության համար, իսկ գրանցված թեկնածուները չեն կարող իրական մրցակից լինել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագհի ընտրությունները բոյկոտող ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի Բաքվում ընտրություններից հետո, ապրիլի 14-ին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ BBC-ի ադրբեջանական ծառայության աշխատակիցները խախտումներ են արձանագրել ապրիլի 11-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |