Telegram-ն ընդգրկվել է ՌԴ արգելված կայքերի ցանկում14 ապրիլի 2018 - 11:08 AMT PanARMENIAN.Net - «Ռոսկոմնադզորը» Telegram մեսենջերի կողմից օգտագործվող web.telegram.org և t.me վեբ հասցեներն ընդգրկել է ՌԴ-ում արգելված կայքերի ցանկում: Որպես նման որոշում կայացրած մարմիններ նշված են Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանն ու «Ռոսկոմնադզորը», գրում է Meduza-ն: Ապրիլի 13-ինՄոսկվայի Տագանսկի շրջանի դատարանը բավարարել է «Ռոսկոմնադզորի» հայցը Ռուսաստանում Telegram մեսենջերն արգելափակելու մասին: Telegram-ի հիմանդիր Պավել Դուրովը, մեկնաբանելով իր տելեգրամ ալիքում Telegram-ի արգելափակումը, հայտարարել է, որ Telegram-ը կօգտագործի արգելափակումը շրջանցող ներկառուցված մեթոդները, որոնք օգտատերերից լրացուցիչ գործողություններ չեն պահանջում: Նա չի երաշխավորել ծառայության 100 տոկոսանոց մատչելիությունն առանց VPN-ի: Նա նաև զգուշացրել է, որ արգելափակման առաջին ժամերին կողմնակի VPN/Proxy ծառայությունները կարող են գերծանրաբեռնվել և ավելի դանդաղ աշխատել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |