Դուրով. Telegram-ը կօգտագործի արգելափակումը շրջանցող ներկառուցված մեթոդները13 ապրիլի 2018 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Telegram-ի հիմանդիր Պավել Դուրովը դիմել է իր մեսենջերի օգտատերերին, որն, ինչպես հայտնի է, ապրիլի 13-ին արգելափակվել է ՌԴ տարածքում դատարանի կողմից: Նա խոստացել է, որ Telegram-ը կօգտագործի արգելափակումը շրջանցող ներկառուցված մեթոդները, որոնք օգտատերերից լրացուցիչ գործողություններ չեն պահանջում: Նա չի երաշխավորել ծառայության 100 տոկոսանոց մատչելիությունն առանց VPN-ի: Նա նաև զգուշացրել է, որ արգելափակման առաջին ժամերին կողմնակի VPN/Proxy ծառայությունները կարող են գերծանրաբեռնվել և ավելի դանդաղ աշխատել, գրում է Meduza-ն: Մեկնաբանելով իր տելեգրամ ալիքում Telegram-ի արգելափակումը՝ նա հայտարարել է, որ գաղտնիությունը համացանցում չի վաճառվում, իսկ մարդու իրավունքները չպետք է հեղինակազրկվեն վախից կամ ագահությունից դրդված: «Մի հեռացրեք և մի վերբեռնեք Telegram-ը, եթե խնդիրներ են առաջանում կապի հետ: Աշխատաեք ժամանակին ներբեռնել Telegram-ի թարմացումները AppStore-ում կամ Google Play»,- գրել է Դուրովը: Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանը բավարարել է «Ռոսկոմնադզորի» հայցը Ռուսաստանում Telegram մեսենջերն արգելափակելու մասին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |