Փաշինյան․ Մաշտոցի պողոտայում իրադարձությունները սադրանք են18 ապրիլի 2018 - 00:08 AMT PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերն առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Մաշտոցի պողոտայում ընդդիմության երթից հետո տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում մի խումբ դիմակներով երիտասարդներ լուսափորներ են ջարդել և փորձել փակել փողոցն ու ընդհարվել ոստիկանների հետ։ Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթեր մտնելով նա ասել է, որ, ինչպես զգուշացնում էր, կան սադրիչներ․ իր խոսքերով, մի շարք ՀՀԿ-ականներ փորձել են խմբեր ձևավորել, որոնց գործողությունների նպատակը պիտի լինի ուժի կիրառման առիթ տալը։ «Նրանք, ովքեր բռի պայքարի կողմնակից են, չեն կարող կապ ունենալ մեր շարժման հետ», - նշել է նա։ «Եթե կան քաղաքացիներ, ովքեր թոյուրըմբռման հետևանքով դեպքի վայրում են հայտվնել, կոչ եմ անում անմիջապես հեռանալ այնտեղից», - ընդգծել է պատգամավորը։ Ավելի վաղ, Factor.am հաղրոդմամբ, «Մերժիր Սերժին» և «Իմ Քայլը» նախաձեռնությունների երթի ավարտից հետո Թումանյան-Մաշտոց խաչմերուկում դիմակավորված երիտասարդներ սկսեցին ջարդել լուսափորները, հայհոյել վարորդներին և տարբեր իրեր շպրտել ոստիկանական մեքենաների վրա։ Կան տուժածներ։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |