Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի ևս մեկ մասնակից է հայտնաբերվել

Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի ևս մեկ մասնակից է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Ոստիկանության ծառայողները հայտնաբերել են Մաշտոց-Թումանյան խաչմերուկում ապրիլի 17-ին տեղի ունեցած միջադեպի ևս մեկ մասնակցի: Դա Երևան քաղաքի բնակիչ, 1986 թ. ծնված Մ. Ռ.-ն է, որը կասկածվում է ապրիլի 17-ին, ժամը 23-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում կատարված անկարգությունների մեջ, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Մ. Ռ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է անկարգությունների կատարմանն անմիջական մասնակցություն ունեցած անձանցից մեկի ինքնությունը, որը ձերբակալվել է։

ՔԿ-ն բնորոշում է նրանց որպես Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի մի խումբ մասնակիցներ։ Ինքը Փաշինյանը հայտարարել էր, որ նրանք սադրիչներ են, որոնք կապ չեն ունեցել ցույցի հետ։ Միջադեպը տեղի էր ունեցել ընդդիմության հանրահավաքից ու ելքի ավարտից հետո։

Ոստիկանությունը նշում է, որ նրանք վնասել են տարածքում գտնվող ցուցանակները, լուսաֆորները և ճանապարհային նշանները, այնուհետև քարերով, մետաղյա իրերով հարվածներ հասցրել նշված վայր մոտեցած ոստիկանության երեք ծառայողական ավտոմեքենաներին՝ պատճառելով գույքային վնաս:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---