Էգոյանը չի կարող գալ Հայաստան

Էգոյանը չի կարող գալ Հայաստան

PanARMENIAN.Net - «Քայլ արա» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 18-ին դիմել էր աշխարհահռչակ հայ արվեստագետների՝ կոչ անելով գալ Երևան և միանալ ընդդիմության շարժմանը։ Factor.am-ը կապ է հաստատել կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի հետ՝ փորձելով պարզել, թե ինչ է նա մտածում Փաշինյանի կոչի մասին և արդյոք պատրաստվում է գալ Հայաստան։

«Ցավոք, ես չեմ կարող գալ, քանի որ նախապես ստանձնած մասնագիտական պարտավորություններ ունեմ, որոնք չեմ կարող խախտել»,- հայտնել է Էգոյանը:

Երևանում արդեն 7-րդ օրը շարունակվում են բողոքի ցույցերը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, ցուցարարները պարբերաբար փողոցներ են փակում, արգելափակում կառավարական շենքերը, քայլերթով անցնում փողոցներով:

Իրադարձությունների զարգացմանը հետևեք թարմացվող լրահոսով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---