Ցուցարարները հասել են քաղաքապետարան (Թարմացվող)

Ցուցարարները հասել են քաղաքապետարան (Թարմացվող)

PanARMENIAN.Net - Սերժ Սարգյսանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարներն ապրիլի 19-ին երթերով շարժվում են մայրաքաղաքի փողոցներով։

Նրանք շարժում են «Քայլ արա, մերժիր Սերժին» և «Սերժին դեմ ես՝ սիգնալ տուր» վանկարկումներով։

17:20 Ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը 122-ի է հասել։

16։30 Արսինե Խանջյանը ուղերձ է հղելու ցուցարարներին, հայտնել է Նիկոլ Փաշինյանը․ այն կընթերցվի հանրահավաքի ընթացքում

16։00 Կարևորը 16։00 դրությամբ․

Հանրահավաքը Հանրապետության հրապարակում՝ ժամը 19։00-ին

ԱԳՆ-ը մեկնաբանել է Մարսելում ու Մոսկվայում դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ միջադեպերը

Ոստիկանությունը Փաշինյանին ու մի քանի ակտիվիստի մեղադրում է իրավապահների հետ բախում հրահրելու փորձերի մեջ

Կառավարությունում շարունակում են նշանակումներ անել, Սարգսյանն էլ օգնականներ է նշանակում

Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում վիրավորվածներից 3-ը շարունակում է մնալ հիվանդանոցներում

Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի ևս մեկ մասնակից է հայտնաբերվել

14։34 Բերման ենթարկվածների թիվը հասավ 100-ի։

13:52 Ցուցարարները շարժվում են Հաղթանակի կամրջի վրայով:

13:13 Ոստիկանությունը ժամը 12:30-ի դրությամբ 44 մարդու է բերման ենթարկել: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ ոստիկանությանհասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

13:00 Արշակունյանց պողոտայում ցուցարար է ուշագնաց եղել, երբ ոստիկանները փորձում էին բացել արգելափակված փողոցը:

13։07 Ցուցարարներն Իսակովի պողոտայում են․ այն փակ է 2 ուղղությամբ։

12։40 Շենգավիթում երթի վերջնամասում քաղաքացիներից մի կին ասաց՝ ոստիկաններից մեկը ոտքով հարվածքել է իր մեջքին՝ գցելով գետնին, երբ փորձում էր միջամտել, որ երիտասարդներից մեկին բերման չենթարկեն։

12:17 Ցուցարարները Նժդեհի հրապարակ են հասել։

12։00 Կարևորագույն իրադարձությունները ժամը 12-ի դրությամբ․

Առավոտյան ցուցարարները փորձել են շրջափակել կառավարության երրորդ մասնաշենքը, սակայն ապարդյուն․ ոստիկանները ազատել են ցուցարարներից մուտքը, 20 հոգի բերման է ենթարկվել։

Ծեծի է ենթարկվել «Իրազեկ քաղաքացիների միավորման» լրագրող Տիրայր Մուրադյանը․ իր խոսքով, նրան ծեծել են քաղաքացիական հագուստով ոստիկանները։

Ռուս տուրօպերատորները հայտնում են, որ ցույցերը գրեթե չեն անդրադարձել դեպի Հայաստան զբոսաշրջային փաթեթների պահանջարկի վրա՝ չնայած որոշ անհանգստություն զբոսաշրջիկների մոտ առկա է։

Ոստիկանները ապրիլի լույս 18-ի գիշերը կենտրոնում բախումներ հրահրել փորձած անձանցից 2 -ին հայնաբերել են։

Իրավապահները նաև հայտարարել են, որ իրավունք ունեն ընդհուպ մինչև զենք կիրառել պետշենքերի պահպանման համար

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---