23 ապրիլի 2018 - 11:41 AMT
Երևանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքների ընթացքում տուժած 4 քաղաքացի

Ապրիլի 23-ին, ժամը 11։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքների ընթացքում տուժած 4 քաղաքացի։

Նրանցից 1-ը բուժում է ստանում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, 1-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և 2-ը՝ «Էրեբունի»բժշկական կենտրոններում։

Բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում են համապատասխան բուժում։ Նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Ապրիլի 22-ին Հանրապետության հրապարակում կայացել է ընդդիմության հերթական բազմահազարանոց հանրահավաքը՝ ըննդեմ նորընտիր վարչապետի պաշտոնավարման: Հարթակից ուսանող, տարկետման իրավունքի վերացման դեմ նախաձեռնության համակարգողներից Դավիթ Պետրոսյանը կոչ է արել ուսանողներին դասադուլ իրականացնել:

Ավելի վաղ, ապրիլի22-ին ձերբակալվել են ՀՀ ԱԺ ԵԼՔ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը: Նրանք համակարգում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնությունը:

Իրադարձությունների զարգացմանը հետևեք թարմացվող լրահոսով: