26 ապրիլի 2018 - 16:13 AMT
ԱԳՆ. Նալբանդյանը գործուղման է

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը գործուղման է: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

Հարցին, թե որ երկրում և ինչ օրակարգով է նա գործուղման՝ Բալայանն ասաց, որ նախարարի ոչ բոլոր գործուղումների վայրն ու օրակարգն են ենթակա հրապարակման: Նա ասաց, որ եթե կարիքը լինի՝ պաշտոնական հայտարարություն կտարածվի:

Ավելի վաղ, ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գծով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը հայտնել էր, որ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը պատվիրակության հետ Մոսկվայում է: Նա հավելել էր, որ երկու երկրների խորհրդարանականների հանդիպում չի նախատեսվում: