Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է![]() 26 ապրիլի 2018 - 15:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը պատվիրակության հետ Մոսկվայում է: Այդ մասին հայտնել է Պետդումայի ԱՊՀ գծով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը՝ հավելելով, որ երկու երկրների խորհրդարանականների հանդիպում չի նախատեսվում: «Գիտեմ, որ Նալբանդյանն այստեղ է: Ես կապի մեջ եմ նաև Հայաստանից պատգամավորների հետ, նոր եմ հեռախոսազրույց ունեցել: Հանդիպում դեռ չի նախատեսվում: Նա, որքան գիտեմ, այդպիսի հանդիպման մասին չի խնդրել՝ հանդիպում է իր սխեմայով, որպես ԱԳՆ ղեկավար»,-ասել է Կալաշնիկովը, գրում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արմեն Գևորգյանն ապրիլի 26-ի առավոտյան մեկնել է Մոսկվա` աշխատանքային քննարկումների: Քննարկումներն ավարտելուց հետո նա երեկոյան կվերադառնա Երևան: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |