Ջավադյան. Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները կազդեն ՀՀ տնտեսության վրա21 մայիսի 2018 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկն արդեն տեղեկացվել է, որ ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ են կիրառվելու: Այդ մասին հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելիս: Նրա խոսքով` Իրանի նկատմամբ պատժամիջոցներն ԱՄՆ կողմից «բավական լուրջ» են լինելու, հայտնում է Aysor.am-ը։ Անդրադառնալով հայ գործարարների ու Հայաստանի տնտեսության վրա դրա ազդեցությանը` ԿԲ նախագահը նշել է, որ, անշուշտ, այդ պատժամիջոցները Հայաստանի վրա որոշակի ազդեցություն կունենան ու հավելել. «Սակայն ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր գործարարները, արտահանողները, ինչպես նաև ներմուծողներն արդեն դիվերսիֆիկացրել են իրենց շուկաները և քիչ թե շատ գնում են նաև ուրիշ շուկաներ ու դա մենք տեսնում ենք։ Մեր գործընկեր երկրների ցանկը օրեցօր ավելանում է»։ Բացի այդ, ԿԲ նախագահի խոսքով, ԵՏՄ-ի անդամակցության շրջանակներում «օրեցօր հնարավորությունները մեծանում են, և գործարարները հակսանում են՝ ինչպես վարել բիզնեսը»։ «Իհարկե, դրա համար որոշակի ժամանակ պետք է», - հավելել է Ջավադյանը: Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը դուրս է գալիս Իրանի հետ 2015-ին ստորագրած միջուկային ծրագրից՝ մի գործարք, որը սահմանափակում է Թեհրանի ակտիվությունը միջուկային ոլորտում ՄԱԿ, ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցների չեղարկման դիմաց: Թեհրանը հայտարարեց, որ դուրս չի գա համաձայնագրից, համաձայնագրին հավատարիմ են նաև ԵՄ երկրները: Մինչդեռ Իրանն իր հերթին հայտարարել է, որ կշարունակի կատարել միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի դրույթները, եթե Եվրամիությունը հատուցի այն վնասը, որը Թեհրանը կրելու է ԱՄՆ պատժամիջոցների պատճառով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |