Կարո Եղնուկյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից24 մայիսի 2018 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանն ազատ է արձակվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրից։ Այս մասին գրում է Aysor.am-ը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը ժամեր առաջ հրապարակել էր «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Եղնուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդության վերաբերյալ որոշումը, համաձայն որի՝ վերջինս կարող էր ազատ արաձակվել 10 մլն դրամ գրավի դիմաց: Եղնուկյանի հարազատները դատարանին ներկայացրել են բանկ վճարած գումարի կտրոնը, և դատարանը համարել է գրավը մուծած։ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը ձերբակալվել է 2016 թվականի հուլիսի 20-ին՝ «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու և նրանց հետ հեռախոսային կապ ունենալու մեղադրանքով: Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |