Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանքը կփոխեն 10 մլն դրամ գրավի դիմաց

Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանքը կփոխեն 10 մլն դրամ գրավի դիմաց

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրապարակել է «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդության վերաբերյալ որոշումը, համաձայն որի՝ Եղնուկյանն ազատ կարաձակվի 10 մլն դրամ գրավի դիմաց:

Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարել է, որ պատրսատվում է բողոքարկել որոշումը:

Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի առանձնացված մասով գործը:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը ձերբակալվել է 2016 թվականի հուլիսի 20-ին՝ «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու և նրանց հետ հեռախոսային կապ ունենալու մեղադրանքով:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---