Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին հրաժարական է տվել![]() 13 հունիսի 2018 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարական է տվել: Այս մասին նա հայտնել է լրագրողներին: Կվիրիկաշվիլին զբաղեցնում է Վրաստանի վարչապետի պաշտոնը 2015 թ.-ից: «Ես տրամադրություն եմ տեսնում թիմում և որոշում եմ կայացնում, ինչպես ցանկացած ղեկավար. այսօր ես հեռանում եմ պաշտոնից»,– ասել է Կվիրիկաշվիլին, հայտնում է Sputnik-Վրաստանը: Հունիսի 12-ին կայացել է իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավորների հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել է նաև կուսակցության նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին և կառավարության նախագահ Կվիրիկաշվիլին։ Հանդիպումից հետո պատգամավորները հերքել էին այն տարածված տեղեկատվությունը, թե կուսակցության գլխավոր գրասենյակում քննարկվել է կառավարության փոփոխության հարցը։ Ավելի վաղ Կվիրիկաշվիլին հրաժարվել է հեռանալ պաշտոնից Թբիլիսիում ցուցարարների պահանջով: Մայիսի 31-ից Թբիլիսիում բողոքի ակցիաներ են՝ ընդդեմ 2017-ի դեկտեմբերին երկու դպրոցականների սպանության գործով դատավճռի: Միջադեպը տեղի է ունեցել 2017-ի դեկտեմբերի 1-ին: Թիվ 51 դպրոցում վիճաբանություն էր առաջացել 9-րդ և 11-րդ դասարանների աշակերտների միջև, իսկ ավելի ուշ դանակահարություն էր տեղի ունեցել մեկ այլ դպրոցի անչափահասների մասնակցությամբ: Վերջիններս օգնության էին եկել 9-րդ դասարանի աշակերտներից մեկին: Դատավճիռը վրդովեցրել էր նաև դատախազներին: Բողոքի ակցիաները դադարել են հունիսի 6-ից և վերսկսվել հունիսի 10-ից՝ ավարտվելով հունիսի 11-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |