Euromag. ՀՀ-ն կմասնակցի «Ոսկե Բոկյուզ» հեղինակավոր խոհարարական մրցույթին

Euromag. ՀՀ-ն կմասնակցի «Ոսկե Բոկյուզ» հեղինակավոր խոհարարական մրցույթին

PanARMENIAN.Net - Yerevan Food Fest-ի ղեկավար և հասարակական գործիչ Աննա Մազմանյանի նախաձեռնությամբ Հայաստանը 1,5 տարի առաջ բանակցություններ էր սկսել համաշխարհային հեղինակություն վայելող «Ոսկե Բոկյուզ» խոհարարական մրցույթին մասնակցելու վերաբերյալ: Այժմ Հայաստանը հավանություն է ստացել և կարող է հայտ ներկայացնել 2020-ի եվրոպական ընտրական փուլին մասնակցելու համար, գրում է Euromag-ը:

Թուրինում անցկացվել է համաշխարհային հեղինակություն վայելող «Ոսկե Բոկյուզ» խոհարարական մրցույթի եվրոպական ընտրական փուլը: Մրցույթին մասնակցել է 20 եվրոպական երկիր:

Մասնակից երկրներից բացի, Թուրինում էր նաև Հայաստանի պատվիրակությունը՝ շեֆ-խոհարարներ Ռաֆայել Կազումյանն ու Կարեն Պողոսյանը, ինչպես նաև Yerevan Food Fest-ի ղեկավար և հասարակական գործիչ Աննա Մազմանյանը:

«Առաջին անգամ մտածել եմ երկրի մասնակցության հնարավորության մասին շատ տարիներ առաջ: Մենք տևական բանակցություններ ենք ունեցել և այս անգամ ժամանել ենք GL Events ընկերության ղեկավար Ֆլորանտ Սուպլիսոնի պաշտոնական հրավերով: Այժմ ստացել ենք մասնակցության հավանություն: Դա շատ տևական գործընթաց է՝ պետք է բազում խոհարարների ներգրավել, ինչպես նաև այլ մասնագետների: Սակայն, մենք վստահ ենք, որ մասնակցությունն այս մակարդակի մրցույթներին մեծ խթան է հանդիսանում ոլորտի զարգացման համար և ավելացնում է երկրի գրավչությունը»,-ասել է Մազմանյանը:

«Ոսկե Բոկյուզը» (Bocuse d’Or) ամենահեղինակավոր միջազգային խոհարարական մրցույթն է, որն առաջին անգամ կազմակերպել է 1987-ին ֆրանսիացի շեֆ-խոհարար և ռեստորանատեր Փոլ Բոկյուզը:

Ընթերցեք նաև. Յենս Պետեր Քոլբեկ՝ Դանիայի թագուհու նախկին խոհարար.Ոչ ոք մայրիկից համեղ չի պատրաստում

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---