Եղոյան. Վարչապետի գրառման հասցեատերերը հասկացել են` խոսքն ում մասին էր

Եղոյան. Վարչապետի գրառման հասցեատերերը հասկացել են` խոսքն ում մասին էր

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որոշ հեռուստաընկերություններում հակապետական քարոզչության մասին գրառումը չի վերաբերում կառավարության հասցեին հնչող քննադատությանը: Այս մասին PanARMENIAN.Net – ի հետ զրույցում ասել է Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:

Հարցին, թե կոնկրետ որ հեռուստաընկերությանը կամ հեռուստաընկերություններին նկատի ուներ վարչապետը, Եղոյանը չպատասխանեց՝ նշելով, որ գրառման հասցեատերերը գիտեն` ինչ է նկատի ունեցել վարչապետը:

Անդրադառնալով որոշ կազմակերպությունների և գործիչների արձագանքին, համաձայն որի վարչապետի գրառումը կարող է միջամտություն համարվել խոսքի ազատությանը` Եղոյանն ասաց, որ այդպիսի միջամտությունն աննկատ չէր մնա, և որ վարչապետը պարզապես հրապարակավ հորդորել է չզբաղվել հակապետական քարոզչությամբ:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրել է հայաստանյան որոշ հեռուստաընկերությունների հակապետական քարոզչություն իրականացնելու մեջ և հորդորել «չշփոթել իշխանության բարեկրթությունը թուլության կամ միամտության հետ»:

Այս գրառմանն արձագանքել էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ հրավիրելով դրա վրա լրագրողական կազմակերպությունների, խոսքի և մամուլի ազատության հարցերով զբաղվող կառույցների և առանձին իրավապաշտպանների ուշադրությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---