Շահնազարյան. Վերջին 30 տարում Ադրբեջանի համար այսքան բարենպաստ պայմաններ չեն եղել՝ պատերազմ սկսելու համար

Շահնազարյան. Վերջին 30 տարում Ադրբեջանի համար այսքան բարենպաստ պայմաններ չեն եղել՝ պատերազմ սկսելու համար

PanARMENIAN.Net - Վերջին 30 տարվա ընթացքում Ադրբեջանի համար այսքան բարենպաստ պայմաններ երբեք չեն եղել՝ լայնածավալ պատերազմ սկսելու համար: Այդ մասին հայտարարել է ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը ՄԱՀՀԻ-ում կազմակերպված քննարկման ժամանակ՝ հավելելով, որ պատրաստ է ապացուցել դա բոլոր բաղադրիչներով:

«Սա գնահատական է»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Նա ընդգծել է, որ Նախիջևանի հատվածում սահման չկա, կան դիրքեր, ինչո՞ւ են թույլ տվել դիրքերի առաջախաղացում, քանի՞ դիրք է առաջ բերվել, քանի դիրքից է նշանառության տակ դեպի Կապան ճանապարհը, ի՞նչ նոր ենթակառուցվածքներ կան այդ դիրքերում, խոսքն առաջին հերթին ճանապարհների մասին է:

«Սա այն դեպքն է, որ Նախիջևանի գործոնն այնքան մեծ է, որ պետք է արհամարհել բոլոր հնարավոր քաղաքական գործոնները և որևէ դեպքում թույլ չտալ այդ առաջխաղացումը: Հիմա կարո՞ղ եք ասել, թե քանի դիրք է առաջ խաղացված: Դիրքերի առաջխաղացում պետք չէր թույլ տալ, 1992 թվականից մինչ այս նման բան չէր եղել»,-դիմելով ՊՆ խոսնակին՝ հարցրել է Շահնազարյանը:

Քննարկման մասնակից ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է՝ չի կարող ասել: «Բացի այդ, առաջխաղացում չի նշանակում, որ իրենք մտել են մի այնպիսի տարածք, որի հետևանքով մենք կորցրել ենք վերահսկողություն»,-ասել է նա:

Հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամն որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-ն պատասխան կրակ է բացել և թույլ չի տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:

Ավելի վաղ, համացանցում հրապարակումներ եղան, որոնց համաձայն Նախիջևանի ուղղությամբ, մասնավորապես, Արենի գյուղի հատվածում նոր, բարձրադիր ադրբեջանական դիրքեր են հայտնվել: Նաև լուսանկարներ են հրապարակվել:

Ընթերցեք նաև.Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում նաև Նախիջևանում

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---