Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում նաև Նախիջևանում![]() 3 հուլիսի 2018 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Նախիջևանում տեղակայված Ադրբեջանի Առանձին համազորային բանակի ՀՕՊ զորամասերում և ստորաբաժանումներում հատուկ մարտավարական զորավարժություններ են անցկացվում՝ մարտական հրաձգության կիրառմամբ: Զորավարժությունները սկսվել են մարտական տագնապից, հակադարձվել են պայմանական օդային հակառակորդի առաջին հարվածները, մարտական գործողություններ են իրականացվել հրամանատարական և կառավարման կետերում, հայտնում է Haqqin.az-ը: Նշվում է, որ մարտական հրաձգության փուլում «հակառակորդի օդային և ցամաքային թիրախները ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից»: Զորավարժություններին մասնակցում է օդային հակառակորդին իմիտացիա անող Առանձին համազորային բանակի օդուժը: Հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամն որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-ն պատասխան կրակ է բացել և թույլ չի տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Ավելի վաղ, համացանցում հրապարակումներ եղան, որոնց համաձայն Նախիջևանի ուղղությամբ, մասնավորապես, Արենի գյուղի հատվածում նոր, բարձրադիր ադրբեջանական դիրքեր են հայտնվել: Նաև լուսանկարներ են հրապարակվել: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |