Վրաստանի սահմանը չգրանցված մեքենայով հատելու համար տիրոջ տված լիազորագիր է պետք

Վրաստանի սահմանը չգրանցված մեքենայով հատելու համար տիրոջ տված լիազորագիր է պետք

PanARMENIAN.Net - Վրաստանում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին Վրաստանի սահմանը չգրանցված ավտոմեքենայով հատելիս ունենալ մեքենայի տիրոջ կողմից տրված լիազորագիր՝ վրացերենով կամ անգլերենով, հայտնում է դեսպանության մամուլի ծառայությունը:

«Եթե պատրաստվում եք հատել Վրաստանի սահմանը Ձեր անունով չգրանցված ավտոմեքենայով, ապա խնդրում ենք ունենալ մեքենայի տիրոջ կողմից տրված լիազորագիրը՝ վրացերենով կամ անգլերենով։ Թարգմանությունը պետք է հաստատված լինի նոտարի կողմից»,- մասնավորապես նշվում է դեսպանության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, Վրաստանում ՀՀ դեսպանությունը ոչ թույլատրելի չափաքանակով տարբեր ապրանքների վերաբերյալ տեղեկատվական ծանուցագրեր է պատրաստել, որոնք ուղարկվել են հայ-վրացական սահմանային անցակետ՝ սահմանը հատել պատրաստվող ՀՀ քաղաքացիներին տրամադրելու համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---