Սողոմոնյան. Քոչարյանը ներկայանալու է հարցաքննության

Սողոմոնյան. Քոչարյանը ներկայանալու է հարցաքննության

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին ներկայանալու է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով հարցաքննության, այս մասին PanARMENIAN.Net -ին հայտնեց նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Նա չհրապարակեց հարցաքննության տեղն ու ժամը՝ նշելով, որ մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե հարցաքննությունը սկսվելու է ժամը 12:00-ին, չի համապատասխանում իրականությանը:

Ավելի վաղ, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտնել էր, որ Քոչարյանի հարցաքննությունը Մարտի 1-ի գործով է տեսագրվելու և կցվելու է քրեական գործին:

Մարտի 1-ի գործով հուլիսի սկզբին հարցաքննության է կանչվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հուլիսի 9-ին Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ Հատուկ քննչական ծառայությունից հարցաքննության կանչվելու ծանուցագիրը ստացել են հուլիսի 6-ին ժամը 14:00-ին և, ըստ ծանուցագրի, Քոչարյանը նույնն օրը ժամը 15:30-ին պետք է ներկայանար նախաքննական մարմին։

Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ներգրավվել է Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ. նրա հանդեպ հետախուզում է հայտարարված։ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---