ՀՔԾ պետ. Քոչարյանի հարցաքննությունը տեսագրվելու և կցվելու է քրգործին26 հուլիսի 2018 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նշանակված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը Մարտի 1-ի գործով է տեսագրվելու և կցվելու է քրեական գործին, «Ազատության» փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Քոչարյանը գործում ներգրավված է որպես վկա: Ավելի վաղ, ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը հայտնել էր, որ Քոչարյանի հարցաքննության օրը չի փոխվել, իսկ նրա գրասենյակից հարցաքննությանը չներկայանալու մասին նախաքննական մարմնին որևէ տեղեկություն չի տրվել: ՀՔԾ-ից չեն բացահայտել Քոչարյանի հարցաքննության ժամը, ինչպես նաև Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարի անունը: Մարտի 1-ի գործով հուլիսի սկզբին հարցաքննության է կանչվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հուլիսի 9-ին Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ Հատուկ քննչական ծառայությունից հարցաքննության կանչվելու ծանուցագիրը ստացել են հուլիսի 6-ին ժամը 14:00-ին և, ըստ ծանուցագրի, Քոչարյանը նույնն օրը ժամը 15:30-ին պետք է ներկայանար նախաքննական մարմին։ Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ներգրավվել է Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ. նրա հանդեպ հետախուզում է հայտարարված։ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: 2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու Շուշիում է անցնելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը Հաջիևը ՆԱՏՕ-ում քննարկել է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գընթացքը Քննարկում է եղել խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ Փաշինյան. Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և կարելի է ստորագրել |