Թոշակառուները կազմում են ՀՀ բնակչության 15%-ը

Թոշակառուները կազմում են ՀՀ բնակչության 15%-ը

PanARMENIAN.Net - 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 461,068 մարդ, ինչը ՀՀ մշտական բնակչության 15,5%-ն է: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2017 թվականի նույն ժամանակահատվածի (464,698 կենսաթոշակառու) համեմատ, երկրում կենսաթոշակառուների թիվը նվազել է մոտ 1%-ով:

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության տվյալների, աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 458,532, զինծառայության հետ կապված կենսաթոշակառուների թվաքանակը` 1905, այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների թվաքանակը՝ 631 մարդ:

Կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 40,548 դրամ, ինչը մի փոքր բարձր է նախորդ տարվա միջին չափի՝ 40,347 դրամի համեմատ:

ՀՀ մշտական բնակչությունը, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2,969,800 մարդ:

Ընթերցեք նաև ՝ «Ինչպես է ծերանում Հայաստանը. Անչափահասները պակասում են, թոշակի անցնողները՝ ավելանում»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---