ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը Լարսում կուտակումների թեժ գիծ է բացել 6 օգոստոսի 2018 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը մեկնել է «Վերին Լարսի» անցակետ՝ ստեղծված իրավիճակը տեղում ուսումնասիրելու նպատակով։ Այդ մասին ասվում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ: Դեսպանատունը հայտնում է նաև, որ «Վերին Լարսի» անցակետում կուտակումներով պայմանավորված իրավիճակի առնչությամբ դեսպանությունում գործում է թեժ գիծ՝ + 7 (495) 628 55 56։ Իրավիճակի շուրջ տեղեկատվություն կարելի է ուղարկել նաև հետևյալ էլ․հասցեով՝ info@armem.ru: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով Վերին Լարս է մեկնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը: Ավելի վաղ, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Լարսում դարձյալ խնդիրներ են ծագել, ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ է:Նա վարորդներին հորդորել է այդ ճանապարհը չօգտագործել բեռնափոխադրումների համար։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» Փաշինյան․ ՀՀ–ն չի պատրաստվում պատերազմել ԼՂ համար Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական 4 գյուղում մարդկանց կյանքը հնարավոր դառնա ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ |