Վարչապետի հանձնարարականով տրանսպորտի նախարարը կմեկնի Վերին Լարս

Վարչապետի հանձնարարականով տրանսպորտի նախարարը կմեկնի Վերին Լարս

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը կմեկնի Վերին Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով:

Ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ավելի վաղ, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Լարսում դարձյալ խնդիրներ են ծագել, ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ է:

Նա վարորդներին հորդորել է այդ ճանապարհը չօգտագործել բեռնափոխադրումների համար։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---