0038 գաղտնի հրամանը ՊՆ-ինն է. Նախարարությունն է որոշել՝ ինչ չափով գաղտնազերծել այն

0038 գաղտնի հրամանը ՊՆ-ինն է. Նախարարությունն է որոշել՝ ինչ չափով գաղտնազերծել այն

PanARMENIAN.Net - 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ իրավիճակ մտցնելու վերաբերյալ 0038 հույժ գաղտնի հրամանը պատկանում է ՀՀ պաշտպանության նախարարությանը, և միայն գերատեսչությունն է որոշել, թե ինչ չափով պետք է այն գաղտնազերծվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ ի պատասխան Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի այն տեսակետին, թե հրապարակվել են հրամանի՝ կոնտեքստից կտրված հատվածներ, ինչը ձեռնտու է մեղադրող կողմին:

Խաչատրյանը Քոչարյանի պաշտպանական կողմին կոչ է արել, որ վարույթ իրականացնող մարմնին ուղղված նման մեղադրանքներ չշահարկվեն:

«ՀՔԾ-ն որևէ լծակ չունի դատական մարմնի վրա ազդելու համար, չի կարող դատավոր նշանակել կամ ազատել, չի կարող նրանց առաջախաղացման կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացում դեր ունենալ», - ասել է Խաչատրյանը՝ անդրադառնալով իր հասցեին հնչող այն մեղադրանքներին, թե ճնշում է գործադրում դատարանի նկատամամբ:

Ավելի վաղ, ՀՔԾ պետը մասամբ գաղտնազերծել էր Մարտի 1-ի 0038 հրամանը: Ըստ ՀՔԾ պետի, հրամանը գործում հայտնվել է միայն վերջերս։ Փաստաթղթով հրամայվում է ԶՈւ ամողջ անձնակազմը տեղափոխել զորանոցային վիճակի մինչև հատուկ հրաման ստանալը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---