ՌԴ դեմ նոր պատժամիջոցները Մեդվեդևը համեմատել է տնտեսական պատերազմի հետ10 օգոստոսի 2018 - 11:32 AMT PanARMENIAN.Net - ՌԴ դեմ տնտեսական պատժամիջոցների հնարավոր խստացումը կարելի կլինի գնահատել որպես տնտեսական պատերազմի հայտարարում, որին հարկ կլինի արձագանքել տնտեսական, քաղաքական կամ այլ միջոցներով: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Օգոստոսի 8-ին ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին՝ այս անգամ նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործի հետ կապված: Ակնկալվում է, որ պատժամիջոցների առաջին փաթեթը կընդունվի օգոստոսի 22-ին: «Եթե արգելվեն բանկերի գործունեությունը կամ այս կամ այն արժույթի օգտագործումը, ապա արդեն հստակ հնարավոր կլինի ասել, որ դա տնտեսական պատերազմ է: Դրան հարկ կլինի արձագանքել տնտեսական, քաղաքական կամ, անհրաժեշտության դեպքում, նաև այլ միջոցներով: Մեր ամերիկացի բարեկամները պետք է դա հասկանան»,-ասել է Մեդվեդևը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Անդրադառնալով արդեն գործող պատժամիջոցներին ու նոր հայտարարվածներին՝ նա ասել է, որ դա նաև ՌԴ տնտեսական հզորությունը սահմանափակելուն ուղղված միջոց է: Նա հավելել է, որ պատժամիջոցներն այսպես թե այնպես անդրադարռնում են տնտեսության վրա, արժույթի փոխարժեքի վրա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մոսկվայի բորսայում սակարկությունների մեկնարկին կտրուկ նվազել է ռուսական ռուբլու փոխարժեքը՝ ԱՄՆ Պետքարտուղարության կողմից ՌԴ դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ օգոստոսի 8-ի հայտարարության ֆոնին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |