Արմեն Ղևոնդյանը՝ Բելառուսում ՀՀ դեսպան

Արմեն Ղևոնդյանը՝  Բելառուսում ՀՀ դեսպան

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Ղևոնդյանին Բելառուսում Հայաստանի դեսպան նշանակելու մասին: Հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Արմեն Ղևոնդյանին նշանակել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ)», - նշված է հրամանում:

Ղևոնդյանը նշանակվել է նաև Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով Բելառուսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը զբաղեցրած պաշտոնից հետ է կանչվել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---